Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ ներկաներից մեկն ապտակել է Ֆրանսիայի նախագահին։ Տեսանյութում երևում է, որ Ֆրանսիայի նախագահը մոտենում է իրեն սպասող մարդկանց ու ձեռքը մեկնում տղամարդկանցից մեկին։ Վերջինս մի ձեռքով բռնում է Մակրոնի թևը և մյուսով ապտակում նրան։ Անմիջապես միջամտում են թիկնապահները։ Միջադեպից հետո երկու հոգու բերման են ենթարկել։ |