ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Մատնահարդարումից դժգոհ հաճախորդը կրակել ու ծանր վիրավորել է սրահի սեփականատիրոջը
00:35, 09.06.2021
14643 | 0

ԱՄՆ Թեքսաս նահանգում 21-ամյա մի կին կրակ է բացել մատնահարդարման սրահում այն պատճառով, որ իրեն չի գոհացրել մատնահարդարման և ոտնահարդարման արժեքը: Կրակոցների հետևանքով վիրավորվել է հաստատության սեփականատերը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հարիս շրջանի ոստիկանի խոսքով՝ Ջոանա Վարա անունով կինն ու նրա քույրը Katy Nails սրահում մատնահարդարում և ոտնահարդարում են արել, որից հետո սկսել են վիճել սրահի սեփականատիրոջ հետ՝ ծառայությունների արժեքի պատճառով:
Ոստիկանության տվյալներով՝ Վարան որոշ ժամանակով թողել է վիճող քրոջը, իսկ հետո վերադարձել։ Սրահի տերը փորձել է դուրս հանել նրան, ինչից հետո Վարան ատրճանակից կրակ է բացել նրա վրա։ 2 կանայք փախել են։
Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հաստատության 42-ամյա սեփականատիրոջը՝ ծանր վիրավորված։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Մեղադրանք է առաջադրվել, հանցագործը տեղափոխվել է Հարիս շրջանի բանտ։ Դատարանը Ջոանա Վարային 75 հազար դոլարի չափով տուգանք է պարտավորեցրել։ Նրա քրոջն սկզբում ձերբակալել են պատասխանատվությունից խուսափելու համար, սակայն հետո ազատ են արձակել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր