ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բայդենը խոստացել է Պուտինին հասկացնել, որ «Ամերիկան վերադարձել է»
10:15, 10.06.2021 | mamul.am
3782 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հասկացնել կտա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ «Ամերիկան վերադարձել է»:

Ելույթ ունենալով Բրիտանիայի ամերիկյան ռազմակայանում զինվորականների առջև՝ Բայդենն ընդգծել է, որ սկսել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակներում կհանդիպի Պուտինի հետ․ «Որպեսզի նրան փոխանցեմ այն, ինչ ուզում եմ, որ նա իմանա»,

զինվորականների ծափահարությունների ներքո ասել է Բայդենը:

Բայդենը հայտարարել է, որ իր արտասահմանյան շրջագայության բոլոր փուլերում հասկացնել կտա, որ «ԱՄՆ-ը վերադարձել է»։

Բայդենը խոստացել Է Պուտինին հասկացնել, որ «Ամերիկան վերադարձել է»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր