ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Նրանք իմ դեմ են պայքարում, որովհետև որդիս գարեջուր է վաճառում ձեր որդիների նման»․ Փաշինյան
17:40, 11.06.2021 | mamul.am
6536 | 0

«Քանի գնում, այնքան հասկանալի է դառնում, որ պատերազմը և հետպատերազմական իրավիճակն ընդամենը առիթ էր։ Սա դասակարագային պայքար է դարձել, դարձել է էլիտարների կռիվ սեփական ժողովրդի դեմ»,- այսօր՝ Նոյեմբերյանում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարեց ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, այո,՛ իմ դեմ են պայքարում, որովհետև իմ որդին գարեջուր է վաճառում ձեր որդիների նման, որովհետև իմ որդին ձեր որդիներից իրեն վեր չի դասում և չի կարող դասել, իսկ դա խախտում է նրանց կառուցած բուրգը, որովհետև իրենց որդիները և իրենք պետք է վեր լինեն մնացած բոլորից, իրենք պիտի միլիոններ աշխատեն․․․»,- ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին խոսելիս ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր