«Ամբողջ կանաչապատ տարածքը վաճառվել ա, վաճառվել ա նաև սպորտդպրոցը»,- դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ բողոքեց սևանցի կինը. «Ինձնից ի՞նչ եք ակնկալում»,- հարցրեց Փաշինյանը: «Մարզպետը, պարոն Պապիկյանը լայաղ չեն անում պատասխանել՝ ինչո՞ւ: Ինչի՞ համար են իրենք փող ստանում, որ տենց են պահում իրենց»,- հավելեց կինը: Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: |