ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին
13:30, 12.06.2021
3999 | 0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ընդլայնումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ի բարօրություն մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր