«Սկսվեց գերիների շուրջ առևտուրը». Ալեն Ղևոնդյան
19:45, 12.06.2021 | mamul.am
3721 |
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «15 հոգի քաղաքացիական անձի վերադարձի դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել մինապատ տարածքների քարտեզները։ Սկսվեց գերիների շուրջ առևտուրը: Սա եղել է ԱՄՆ-ի ու Վրաստանի միջնորդությամբ: Իսկ դուք գիտեք ի՞նչ է նշանակում մի քանի տասնյակ հազար հակատանկային ու հակահետևակային մին պարունակող քարտեզները փոխանցել թշնամուն․ իրականում սրան այդ հանագամանքը բացառապես չի հետաքրքրում․ գերիների վերադարձի թեման բացառապես նախընտրական հետաքրքրություն ունի»: |