ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+22 °C
«Սրանում ամեն մեկդ մեղքի ձեր բաժինն ունեք, սրա՛ մասին խոսեք քարոզարշավին». Աիդա Ներսիսյան
03:05, 14.06.2021 | mamul.am
5756 | 0

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ...
Ուշադի՛ր նայեք այս երեխաների դեմքերին, պարոնայք աթոռապաշտներ ու գեներալներ, կարդացեք ժապավեններին դրոշմված մեր բնօրրանների ու սրբավայրերի անունները, որոնց համար հազարավոր երիտասարդներ նահատակվեցին:
Նայեցեք երկար...
Դեռևս կյանք չմտած այս երեխաների անմեղ դեմքերին ծիծաղի տեղ ցավն է ծվարել, կորուսյալ երկիրը վերադարձնելու վճռականությունը:
Սրանում ամեն մեկդ մեղքի ձեր բաժինն ունեք, չխոստովանա՛ծ մեղքի:
Սրա՛ մասին խոսեք քարոզարշավին (եթե ազնիվ եք): Ժողովուրդը խոստովանության է կարոտ՝ ներկա և անցյալում գործած հանցանքների:
Թե չէ, հեքիաթներին հավատացող չկա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր