Իսրայելական Քնեսեթն այսօր կողմ է քվեարկել «փոփոխությունների կառավարությանը»։ Այսպիսով, 72-ամյա Բենյամին Նեթանյահուն, ով երկիրը ղեկավարում էր վերջին 12 տարիների ընթացքում, այլևս վարչապետ չի լինի։ Սա հնարավոր է դարձել, քանի որ աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետն ու կենտրոնական «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կոալիցիոն կառավարություն ձևավորելու որոշում են կայացրել: Նրանք հերթով են զբաղեցնելու Իսրայելի վարչապետի պաշտոնը։ Բենետն առաջիկա երկու տարիներին կլինի վարչապետ, իսկ Լապիդը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Հետո նրանք պաշտոնները կփոխանակեն մինչև հաջորդ ընտրությունները: |