ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+7 °C, +7 °C ... +24 °C Վաղը`+21 °C
«Այս իշխանությունը երեք ամսում ավելի շատ մարդ է տուգանել, քան տասը տարվա իմ նախագահության ժամանակ». Ռ. Քոչարյան
17:20, 14.06.2021
1764 | 3

«Թավշյա հեղափոխության ժամանակ պարոն Փաշինյանը բոլորիս խաբեց՝ խոստանալով կվերացնեն տեսախցիկները: Ես ակնկալում եմ ձեզնից, որ գոնե կօգնեք այս չարաբաստիկ բեռը վարորդի վրայից հանելու: Դուք պատրա՞ստ եք»,- Մեծամորում՝ դիմելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, հարցրեց քաղաքացիներից մեկը:

«Նախ՝ ես տարբերվում եմ ձեր նշած անձնավորությունից, ինչ ասում եմ՝ անում եմ: Այդ կամեռաների թիվն այսօր աճել է, տուգանքների թիվն աճել է, մի քիչ գումարն են պակասեցրել, բայց ամեն ինչը աճել է: Ուղղակի, այս իշխանությունը երեք ամսում ավելի շատ մարդ է տուգանել, քան տասը տարվա իմ նախագահության ժամանակ: Մի կողմից այդ կամեռաները երթևեկության անվտանգության համար կարևոր հանգամանք են, մյուս կողմից, այդ տուգանք կոչեցյալը նվազագույն կամ միջին աշխատավարձի հետ գոնե ողջամիտ հարաբերակցության մեջ պիտի լինի: Հա, գրեցիր, շտրաֆները շարեցիր, հետո՞: Ընտանիքներ են սնանկանում այդ շտրաֆների պատճառով»,- ասաց Քոչարյանը:

«Առաջին քայլերից են լինելու՝ դադարեցնել այն, ինչը լրացուցիչ շարել են, ինչը բիզնես են սարքել: Ընդհանարպես, այս գործն աշխարհում բիզնես չի դիտվում, մեզ մոտ այդ գործը դարձրել են բիզնես»,- շարունակեց ՀՀ երկրորդ նախագահը՝ նշելով, որ ընտրվելու դեպքում՝ վերանայելու են:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր