ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 493.35, EUR 583.78, RUB 6.75, GBP 686.64
+32 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ես որպես պատգամ և խոստում եմ վերցնում Վազգեն Սարգսյանի խոսքերը». Նիկոլ Փաշինյան
22:10, 15.06.2021
5568 | 0

Կապանում խոսելով Արցախի կարգավիճակի հարցը Մեղրիի փոխանակման հաշվին լուծելու վերաբերյալ նախկին բանակցություններից, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա ասում են՝ Մեղրին մենք չէինք ուզում տանք: Իսկ դրա մասին ոչ միայն Ռիմա Դեմիրճյանն ա վկայում, ոչ միայն Վաղարշակ Հարությունյանը, այլև Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը: Նա 1999 թվականի օգոստոսին այցելել ա Մեղրի և արել ա հետևյալ հայտարարությունը. «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

էդ ո՞վ էր տալիս Մեղրին, ո՞ւմ էր տալիս: Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքով են փրկել Մեղրին: Եվ ես ուզում եմ բոլորիդ առաջ ասել, որ ես որպես պատգամ և խոստում եմ վերցնում Վազգեն Սարգսյանի խոսքերը: Դա լինելու է մեր կառավարության քաղաքականությունը: Սյունիքում և Մեղրիում: Այս ընտրություններում Սյունիքի մարզը՝ Ագարակը, Մեղրին, Քաջարանը, Կապանը, Գորիսը, Սիսանը և ամբողջ Հայաստանն իրենց պատասխանը պետք է տան հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, Մեղրին սակարկման առարկա դարձնողներին, Մարտի 1-ի պատասխանատուներին, ազգային հարստությունը ժողովրդից խլածներին»:

Նա անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. «Այդ փաստաթղթում ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք չկան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր