ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Էրդողանի կինն Ալիևին առաջարկել է գերիներին փոխանակել ականապատ տարածքների քարտեզների հետ
11:15, 16.06.2021 | mamul.am
18137 | 1

«Եթե մենք ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանանք, դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ առանց դրա հնարավոր է՝ աշխատանքը 10 տարի տևի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և առաջին տիկին Էմինե Էրդողանի հետ Շուշի ուղևորվելու ժամանակ.
«Կա՞ն այլ գերիներ»,- հարցրել է Էմինե Էրդողանը։
«Այո-այո, նրանք շատ են, այդ գործընթացը շարունակվում է»,-պատասխանել է Ալիևը։
Էրդողանի կինն առաջարկել է մաս առ մաս նրանց փոխանակել ականապատ տարածքների քարտեզների հետ։

Էրդողանի կինն Ալիևին առաջարկել է գերիներին փոխանակել ականապատ տարածքների քարտեզների հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր