ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«2018-ին իշխանության ենք բերել մի թիմ, որն արժեզրկեց իշխանություն հասկացողությունը». Ռոբերտ Քոչարյան
11:30, 16.06.2021 | mamul.am
3463 | 0

«Մի իշխանություն է ձգտում վերընտրվելու, որն իր խոստումներից ոչ մեկը չի արել, որն իր մարդկային ռեսուրսով գրեթե զրոյական կետի վրա է գտնվում, կադրային ռեսուրսը նկատի ունեմ: Մենք, ցավոք, 2018 թվականին իշխանության ենք բերել մի թիմ, եթե կարելի է թիմ անվանել մարդկանց, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացողությունը: Այսպիսի իրավիճակ Հայաստանում երբեք չի եղել»,- Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ պաշտոնի էին նշանակում մարդկանց՝ առանց գիտելիքի, առանց փորձի՝ արժեզրկելով ամբողջ պետական համակարգը:

«Կարելի է իշխանությանը վստահել կամ չվստահել, բաց որ սկսում ես չհարգել, դա կատաստրոֆիկ վիճակ է երկրի համար»,- ասաց Քոչարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր