ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ պառկել ասֆալտին, սելֆի անել»․ Փաշինյան
11:55, 16.06.2021 | mamul.am
7928 | 0

«Մեդիադաշտում ահավոր վայնասուն է. փորձ են անում բոլոր հնարավոր ձևերով վերականգնել իրենց նախկին քարոզչական թեզերը, բայց, իհարկե, դա իրենց չի հաջողվի»,- այսօր՝ Սյունիքի մարզի Գորայք համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ մի շարք համայնքներում հայտարարել եմ, որ կան ապաշնորհ որոշ պաշտոնյաներ, և ես Մեղրիի, Քաջարանի, Գորիսի նաև Սիսիանի բնակիչներին խոստացել եմ, որ իրենք այդ պաշտոնյաներին տեսնելու են ասֆալտի վրա պառկած»,- նշեց Փաշինյանը։

«Որպես բարի կամքի դրսևորում՝ այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս առաջիկա օրերին ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել և էդ նկարները դնել իրենց ֆեյսբուքյան էջերում, որ ազգային համաձայնության մթնոլորտում էդ խնդիրը լուծենք»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր