ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Շատ ահազանգեր են գալիս, որ «Գազպրոմ Արմենիա»-ից մարդկանց տանում են հանրահավաքի կամ պարտադրում են ընտրել որևէ մեկին»․ Փաշինյան
13:30, 16.06.2021 | mamul.am
4173 | 0

«Շատ ահազանգեր են գալիս, որ, օրինակ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից մարդկանց տանում են հանրահավաքի կամ պարտադրում են, որ պետք է ընտրել որևէ մեկին»,- այսօր՝ Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասաց ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Ներկաներից մեկը նշեց, որ փաստեր կան այդ առնչությամբ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Հույս ունեմ՝ էդ փաստերը չեն հաստատվի, որովհետև, հակառակ դեպքում, շատ ծանր հետևանքներ կունենա։ «Գազպրոմ Արմենիա»-ի ցանկացած աշխատող, ով էդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ը ազատվելու ա աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին։ Չհասկացա, «Գազպրոմ Արմենիա»-ն կարա Հայաստանում Հայաստանի Կառավարության ու ժողովրդի դեմ աշխատի՞․․․ Մտքներովդ չանցնի, կդատվեք՝ հատ-հատ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր