ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Գելափից զանգել են աղջկաս». Կառա Չոբանյան
11:50, 17.06.2021 | mamul.am
10498 | 1

ԱԺԲ անդամ Կառա Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Գելլափից զանգել են աղջկաս:
- Դուք ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
- Այո:
- Իսկ ո՞ւմ եք ընտրելու, Նիկոլ Փաշինյանի՞ն:
- Ոչ:
- Հա, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին, հա՞:
- Ոչ, ես նման բան չասացի: Ոչ մեկին, ոչ մյուսին:
- Էդ դեպքում ո՞ւմ:
- ԱԺԲ-ին:
- Էդ ո՞րն ա:
- Ազգային ժողովրդավարական բևեռ:
- Հա, էլի, ուրեմն Քոչարյանին, ԱԺԲ-ն միացել է Քոչարյանին:
- Ասում եմ՝ ոչ, ԱԺԲ-ին: ԱԺԲ-ն չի միացել Քոչարյանին, ոչ մի կապ չունի նրա հետ, ԱԺԲ-ն դեմ է և Քոչարյանին, և Նիկոլին:
- Հա, լավ, շնորհակալություն:
Եվ սա կոչվում է սոցհարցում: Աղջիկս մեծ կասկածներ ունի, որ իր հետ խոսող տգետն իր պատասխանը գրանցել է որպես Քոչարյանին տրվող ձայն, քանի որ ի սկզբանե այդպես էր տրամադրված»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր