Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ահազանգեր են հնչում որոշ բժիշկների կողմից, ըստ որի մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան այսօրվա հանրահավաքին, ինչպես նաև նշվել է, որ ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները պետք է ներկայացնեն, դրանք որակեց հերյուրանքներ։ «Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ընտրելու»,- պարզաբանեց Ավանեսյանը։ Անդրադառնալով հանրահավաքին ներկայանալու վերաբերյալ բժիշկներին ուղղված հորդորներին՝ Ավանեսյանն ասաց․ «Բոլոր ահազանգերը ուղղել իրավապահ մարմիններին։ Նման ոչ մի ահազանգ չկա»։ |