ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Գլուխը պատով կտա՝ դեբոշներ կսարքի․ Երևանը և Հայաստանը պոլիգոն չեն»․ Շարմազանով
13:00, 17.06.2021 | mamul.am
2968 | 0

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, այսօր՝ ասուլիսի ժամանակ, ի պատասխան այն դիտարկմանը, որ հնարավոր է իշխանությունը ընտրությունների օրը «դեբոշներ սարքի», ասաց․ «Գլուխը պատով կտա՝ դեբոշներ կսարքի։ Երևանը և Հայաստանը պոլիգոն չեն, որ այստեղ քաղաքացիական բախումներ գնան»։

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է արդյոք ընտրությունների երկրորդ փուլը, ասաց․ «Ես երկրորդ փուլ չեմ տեսնում։ Համոզված եմ, որ այս կապիտուլյանտ իշխանությունն արդեն երկար ժամանակ է՝ չունի իշխանություն և ժողովրդի վստահությունը Հայաստանում։ Բոլոր մարզեր գնում են՝ դրսից մարդկանց տանելով։ Տեղացի մարդ չկա։

Ես կարծում եմ, որ ազգային ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 տոկոս ձայներ կունենա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր