ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հանրային հեռուստաընկերության լրատվականը շրջանցել է «մուրճի» թեման․ Ընտրությունների վերահսկման կոմիտե
14:30, 17.06.2021 | mamul.am
2106 | 0

Ընտրությունների վերահսկման կոմիտեի հայտարարությունը․ «Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունիսի 16-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ցուցադրած մուրճից հետո հաջորդած արձագանքներին: Արդեն մի քանի օր է, ինչ Փաշինյանը մարզային հանդիպումերի ժամանակ մուրճ է ցույց տալիս` ասելով, որ եկել է պողպատյա հեղափոխություն անելու ժամանակը կամ էլ` դրա միջոցով են լուծելու մի շարք հարցեր հետագայում:
Այդ առիթով հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպանը՝ անթույլատրելի համարելով Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրումը, որը կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։ Արման Թաթոյանը հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետների նկատմամբ։ Լրատվականը չի անդարադարձել ՄԻՊ-ի այս հայտարությանը:
Անդրադառնալով փոխոստիկանապետի այսօրվա ասուլիսին, լրատվականը չի ներկայացրել Արա Ֆիդանյանի խոսքի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ մուրճը սառը զենք չէ և Փաշինյանի վարքագծի մեջ որևէ արտասովոր բան չի տեսնում: Ռեպորտաժը ներկայացվել է առանց լրագրողների հետ այս թեմայով հարցուպատասխանի:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ սա լրատվականի կողմից հանրությանը մանիպուլացնելու առաջին դեպքը չէ: Բոլոր սուր թեմաները լրատվականը դուրս է թողնում եթերից` փորձելով թաքցնել իշխանության բացթողումները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր