ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն». Փաշինյան
21:15, 17.06.2021 | mamul.am
4071 | 0

Հանրապետության հրապարակում խոսելով իրենց թիմի ապագա անելիքներից՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առաջիկա 5 տարիներին մենք կառուցելու ենք 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին ենք հասցնելու 15 նոր ջրամբարների կառուցումը, ապահովելու ենք Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի, Իրանի, այսպիսով, ամբողջ աշխարհի հետ: Այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Այսինքն, կոմունիկացիաների բացման համատեքստում ՀՀ որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք կատարելապես: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ՀՀ տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է որակել: Մեր դիրքորոշումը հստակ է՝ տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններով, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ հունվարի 11-ի հայտարարության մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր