«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի 1-ին համար Սուրեն Սահակյանի խոսքով՝ չպետք է ձայն տալ այն ուժերին, որոնք ատելություն են գեներացնում, որոնց ժամանակ եղել է ճգնաժամ: «Ձայն տա՛լ փոփոխություն, քաղաքական նոր մտածողություն բերող ուժերին»: Անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրին՝ Սահակյանն առանձնացրել է սոցիալական բաղադրիչը. «Քանի դեռ չենք գնում սոցիալական զարգացման ճանապարհով, որ մարդն ապահով զգա, կրթված լինի, ոչ միայն չենք կարողանալու Ղարաբաղը հետ բերել, պահել, այլև՝ եղածը կարող ենք կորցնել»: |