ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռոբերտ Քոչարյանը պատվաստվել է
22:25, 19.06.2021 | mamul.am
5527 | 2

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով։

«Հիմա չեմ կարող խոսել թվերի մասին (կորոնավիրուսի դեմ պատվաստումների քանակը Հայաստանում. խմբ.), բայց ես պատվաստվել եմ «Սպուտնիկ V»–ով»,- ասել է Քոչարյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Ռոբերտ Քոչարյանը գարնանը մեկուսացել էր, քանի որ մերձավոր շրջապատում կորոնավիրուսի դեպք էր հայտնաբերվել, հետո նա թեստ էր հանձնել, և արդյունքը բացասական էր եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր