«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը՝ հավելելով, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին, ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը՝ ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ |