ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերին. «Հրապարակ»
09:25, 23.06.2021 | mamul.am
5040 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությանը 3 տարի պառակտած և ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո որոշել է հանրային համերաշխություն հաստատել քաղաքական դաշտում։ Եվ դա անել ոչ թե իր հետ անհաշտ արմատական ընդդիմության, իրեն մերժող ՀՀ քաղաքացիների հետ, այն անձանց հետ, ում վիրավորել է ու վարկաբեկել, այլ «իր տակ պառկած», իրեն հլու-հնազանդ ուժերի, որոնց հետ առանց այդ էլ համերաշխ էր։

Երեկ նա՝ ընտրությունների թանաքը դեռ չչորացած, ընդունել է մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ԱԺ չեն անցել․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքի անդամներ Լեւոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին։ Նրանց, հավանաբար, պաշտոններ կառաջարկի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր