ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Արմեն Չարչյանը կալանավորվեց
21:30, 23.06.2021 | mamul.am
3895 | 1

Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։ Այս մասին րոպեներ առաջ հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Որոշումը կայացրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Դատավորը բավարարեց գործով քննիչի` Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր մի ձայնագրության հիմքով, որտեղ նա ԲԿ աշխատակիցներին հորդորում, խնդրում, պահանջում է մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ կարող է ստուգել նրանց մասնակցել-չմասնակցելու փաստը։

Արմեն Չարչյանը կալանավորվեց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր