Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամփոփենք ապօրինի շինությունների քանդման՝ երեկվա աշխատանքները. հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն:
Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:
Քաղաքն ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»: