ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը»․ Կարին Տոնոյան
14:15, 24.06.2021 | mamul.am
6895 | 2

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը. ապշեցի, նա երբեք բանաստեղծություն չի գրել, բայց վերջին էջում Հիսուսին էր նկարել ու հակառակ էջին գրել.

Երբ շատ հարցեր դեռ չեն լուծված,

Ու աշխարհն է ալեկոծված,

Հզոր բանակ ունենալու

Կարիք ունի հայը խաչված:

Մենք աչք չունենք օտար հողի,

Թող աշխարհում անդորր տիրի,

Բայց ով ձգտի մեր հողերին,

Հայոց բանակին դեմ կառնի:

Պատրաստ է միշտ մեր բանակը

Կռվում շահել հաղթանակը,

Քիչ է թեկուզ մեր քանակը,

Կեցցե հայոց կուռ բանակը....

Խաբեցին, խաբեցին մեզ ու մեր բանակին, Մենս, խաբեցին ու տվեցին մեր հողերն էլ, մեր հավատն ու պատիվն էլ....»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր