ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ասում են՝ ապագա կա, Բաքվի բա՞նտն է մեր տղաների ապագան». գերիների հարազատներ
15:45, 24.06.2021 | mamul.am
2057 | 1

«Մենք տվել ենք հայրենիքը պաշտպանող զինվորներ, բայց մեր Կառավարությունն իր քաղաքացու շահերը չի պաշտպանում: Ոչ մեկին հետաքրքիր չէ էդ երեխաների կյանքը, ապագան: Ասում են՝ ապագա կա, Բաքվի բա՞նտն է մեր տղաների ապագան»,- այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասացին նստացույց անող գերիների հարազատները:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի՝ քարոզարշավի ժամանակ արված հայտարարությանը՝ «գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր ինքնիշխանությունը», նշեցին. «Մենք կսպասենք, բայց արդյոք մեր տղաները կդիմանան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր