Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անընդունելի են, այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի կոպիտ անտեսման ևս մեկ վկայություն: Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ հետևանքներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ: Մենք չպետք է թույլ տանք Ադրբեջանին անպատիժ խախտել մարդու իրավունքներն ու ոտնահարել միջազգային նորմերը»,- նշել է Շիֆը։ |