Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգում, վերջին մեկ շաբաթում արձանագրվել է աննախադեպ 49,50 °C տապից մահվան ավելի քան 700 դեպք: Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատաբժշկագետ Լիզա Լապոյտը: Ըստ նրա, հունիսի 25-հուլիսի 1-ն արձանագրվել է արևահարվելուց մահացության 719 դեպք: Սա 3 անգամ ավելի է տապից մահացության ամենամյա ցուցանիշից: Լիթոն ավանում գրանցվել է աննախադեպ տապ, որի հետևանքով բռնկված հրդեհի ճարակ են դարձել բնակավայրի բոլոր տները: Ավանը փաստացիորեն վերացել է երկրի երեսից, գրում են ԶԼՄ-ները: |