ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կանադայում տապից 700-ից ավելի մարդ է մահացել. Լիթոն ավանն ամբողջովին այրվել է
11:40, 04.07.2021 | mamul.am
10205 | 0

Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգում, վերջին մեկ շաբաթում արձանագրվել է աննախադեպ 49,50 °C տապից մահվան ավելի քան 700 դեպք:

Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատաբժշկագետ Լիզա Լապոյտը:

Ըստ նրա, հունիսի 25-հուլիսի 1-ն արձանագրվել է արևահարվելուց մահացության 719 դեպք: Սա 3 անգամ ավելի է տապից մահացության ամենամյա ցուցանիշից:

Լիթոն ավանում գրանցվել է աննախադեպ տապ, որի հետևանքով բռնկված հրդեհի ճարակ են դարձել բնակավայրի բոլոր տները: Ավանը փաստացիորեն վերացել է երկրի երեսից, գրում են ԶԼՄ-ները:

Կանադայում տապից 700-ից ավելի մարդ է մահացել. Լիթոն ավանն ամբողջովին այրվել է
Կանադայում տապից 700-ից ավելի մարդ է մահացել. Լիթոն ավանն ամբողջովին այրվել է
Կանադայում տապից 700-ից ավելի մարդ է մահացել. Լիթոն ավանն ամբողջովին այրվել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր