ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
Աշխարհի ամենահարուստ մարդը ռեկորդային հարստության տեր է դարձել
23:42, 07.07.2021
9087 | 0

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է ռեկորդակիր հարուստ՝ իր կարողությունը հասցնելով 211 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ Բեզոսի կարողությունն աճել է 8,44 միլիարդ դոլարով՝ մինչև 211 մլրդ դոլար։ Ինչպես ընդգծում է գործակալությունը, այդ գումարը ռեկորդային է այն գործարարների համար, որոնք երբևէ ընդգրկվել են պարբերականի վարկանիշում:
Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել է հունվարին։ Այն ժամանակ Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքի կարողությունը հասել էր 210 միլիարդ դոլարի: Վերջին ամիսներին այն կրճատվել է մինչև 181 միլիարդ դոլար:
Bloomberg-ի կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Բեզոսն այժմ զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։ Մասքը 2-րդ հորիզոնականում է։ 3-րդ տեղը զբաղեցնում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն (169 միլիարդ դոլար):

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր