ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+18 °C
Բեզոսի ընկերությունը տիեզերք թռչելու պաշտոնական լիցենզիա է ստացել
22:48, 13.07.2021
4281 | 0

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) լիցենզիա է տրամադրել Blue Origin ընկերությանը` New Shepard տիեզերանավով մարդկանց տիեզերք տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Հուլիսի 20-ին Blue Origin-ի առաջին չվերթով նախատեսված է Amazon-ի նախկին գործադիր տնօրենին Ջեֆ Բեզոսի թռիչքը տիեզերք»,- նշում է գործակալությունը։
Blue Origin ընկերության համար FAA լիցենզիան գործում է մինչև օգոստոս։
Ինչպես նշվում է, լիցենզիայի տրամադրումից առաջ FAA-ն ստուգել է հրթիռ-կրիչի ապարատային և ծրագրային ապահովման աշխատանքի անվտանգությունը, որից հետո հաստատել է, որ համակարգը համապատասխանում է բոլոր պահանջներին:
Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին Բեզոսը մտադիր է 11 րոպեանոց թռիչքը տիեզերք իրականացնել իր եղբոր և Blue Origin աճուրդի հաղթողի հետ միասին։ Դեպի տիեզերք տոմսը վաճառվել է 28 միլիոն դոլարով:
New Shepard-ի ուղևորներն անկշռության մեջ կգտնվեն մոտ 3 րոպե։ Ապագայում հրթիռի տոմսը կարող է արժենալ 200 հազար դոլար։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր