ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Հունաստանում պարտադիր պատվաստման դեմ ցույցեր են
11:48, 15.07.2021 | mamul.am
4849 | 0

Աթենքում և հունական այլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել բուժաշխատողների՝ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին կառավարության որոշումից հետո: Այս մասին հայտնել է տեղական Ethnos թերթը։

Պարբերականի տվյալներով՝ միայն մայրաքաղաքում ցույցի է դուրս եկել մոտ 5 հազար մարդ։

Ցուցարարների մեծ մասը եղել է առանց պաշտպանիչ դիմակների։

Հունաստանում պարտադիր պատվաստման դեմ ցույցեր են
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր