Հուլիսի 19-ին՝ սակարկությունների ընթացքում, նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է RT-ն։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,95%-ով՝ բարելի դիմաց կազմելով 71,13 դոլար: Brent տեսակի նավթի ֆյուչերսները, սեպտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,92%-ով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 72,91 դոլարի: |