ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Ադրբեջանը հող է նախապատրաստում իր հետագա ագրեսիայի համար․ #Инфотека24
14:18, 19.07.2021 | mamul.am
7821 | 0

Հուլիսի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել փոխնախարարների, տարբեր զորամասերի հրամանատարների, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հետ: Գրում է Инфотека24-ը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական աղբյուրները, Հասանովը հրահանգներ է տվել հրամանատարական կազմին՝ «Հայաստանի զինված ուժերի հնարավոր սադրանքները կանխելու վերաբերյալ»:
Այս հանգամանքը կարող է տագնապալի ազդանշան լինել, որ Բաքուն հերթական էսկալացիան է նախապատրաստում, քանի որ, ինչպես հայտնի է, նախորդ օրերին ադրբեջանական կողմն արդեն սադրանքների է դիմել սահմանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Արցախում։ Նման սադրանքներից մեկի ժամանակ Երասխում հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանը շարունակում է պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա՝ հող նախապատրաստելով իր հետագա ագրեսիայի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր