ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պուտինի և Ալիևի բանակցություններն ավարտվել են
23:36, 20.07.2021 | mamul.am
8674 | 2

Կրեմլում ավարտվել են ռուս-ադրբեջանական բանակցությունները։ Այս մասին ТАСС-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցություններն ավարտվել են»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի՝ երեկոյան, Կրեմլում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։ Առաջնորդները քննարկել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութերի համատեղ արտադրության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր