ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ ասաց, որ արտահերթ ընտրությունները անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: «8-րդ գումարման ԱԺ-ն կազմված կլինի 107 պատգամավորներից, ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին ու «Պատիվ ունեմ» դաշինքին՝ ԱԺ անցնելու համար»»,- ասաց նա: |