ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Իրանը ջանք չի խնայի, որ կազմակերպի Ալիևի և Փաշինյանի հանդիպումը». Տիգրան Դավուդյան
09:48, 23.07.2021 | mamul.am
4327 | 0

ՔՊ-ական Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունն է. արդյո՞ք հրավիրված հյուրերից Փաշինյանն ու Ալիևը միմյանց հանդիպելու են: Իմ կարծիքով՝ Իրանը ջանք չի խնայի այդ հանդիպումը կազմակերպելու համար: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից Տեր-Պետրոսյանը և Մամեդովը ևս Իրանում միմյանց հանդիպել են, դա եղել էր նախագահ Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ: Պրն Ռայիսիի պաշտոնամուտը նախատեսված է 5 օգոստոսին` Իրանի Սահմանադրական Հեղափոխության օրը (1905-1911): Հայաստանի ղեկավարն այդ օրը հպարտանալու շատ առիթ կունենա, հայերը մեծ ներդրում ունեն Իրանի Սահմանադրական հեղափոխությունում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր