ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+8 °C, +8 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ժանգոտած սարքավորումներ, բորբոսնած պատեր. ՍԱՏՄ-ն կասեցրել է «Բանդիվան Կաթ»-ի արտադրական գործունեությունը
13:30, 23.07.2021
5457 | 1

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ):

Ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց:

Երկու արտադրամասերում էլ բացակայում են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված թերությունները վերացնելու համար»:

Ժանգոտած սարքավորումներ, բորբոսնած պատեր. ՍԱՏՄ-ն կասեցրել է «Բանդիվան Կաթ»-ի արտադրական գործունեությունը
Ժանգոտած սարքավորումներ, բորբոսնած պատեր. ՍԱՏՄ-ն կասեցրել է «Բանդիվան Կաթ»-ի արտադրական գործունեությունը
Ժանգոտած սարքավորումներ, բորբոսնած պատեր. ՍԱՏՄ-ն կասեցրել է «Բանդիվան Կաթ»-ի արտադրական գործունեությունը
Աղբյուրը` ՍԱՊԾ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր