2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 647 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: - հայտարարվել է «Նկատողություն»` 34, - հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 6, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 22 նյութեր: Դրանցից. - 5-ով նյութերը քննարկման փուլում են, - 5-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 4-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով), - 12-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ - 2-ը կարճվել են /հանցակազմի բացակայության հիմքով/, - 9-ը գտնվում են նախաքննության փուլում, - 1-ն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 12 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 11 նյութ: |