ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.23, EUR 567.95, RUB 6.65, GBP 660.20
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ֆրանսիան փրկիչ չի և չի լուծելու Հայաստանի բոլոր խնդիրները». Սոսի Թաթիկյան
23:10, 23.07.2021
6467 | 0

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրվա թեժ թեմայի վերաբերյալ կրկնեմ, ինչ ասել եմ մի քանի հարցազրույցներում մայիս ամսից սկսած՝ ելնելով վերջին սկզբում ֆրանսիացի գործընկերների հետ Աֆրիկայում աշխատելուս, իսկ հետո ֆրանսիական բիզնես դպրոցում գործադիր մակարդակով բիզնեսի կառավարման փորձիցս: Հայ-ֆրանսիական հարաբերություններում կարևոր է իրական կարիքների գնահատումն ու ակնկալիքների իրատեսական կառավարումը:

Այո՛, Ֆրանսիայի նավերը Սյունիք չեն հասնի: Ֆրանսիան փրկիչ չի և չի լուծելու Հայաստանի բոլոր խնդիրները: Միաժամանակ, Ֆրանսիան տարբեր ոլորտներում աշխարհի ամենազարգացած ու Հայաստանի հանդեպ ամենաբարեկամաբար տրամադրված երկրներից է:

Հայաստանը Ֆրանսիայից շատ բան կարող է ստանալ, եթե կարողանա ճիշտ ձևակերպել ու ներկայացնել, թե հատկապես ինչ է իրեն անհրաժեշտ:

Կարևորը մեր տնային աշխատանքը ճիշտ կատարենք: Ֆրանսիան ամեն ինչ չի կարող մեր փոխարեն մտածել ու արծաթյա սկուտեղի վրա մեզ մատուցել»:

Աղբյուրը` Սոսի Թաթիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր