ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«ԵՄ-ի կողմից ՀՀ-ին 2,6 միլիարդ եվրո տալուց բողոքում են Ալիևը, Բաքվի քարոզչամեքենան և Քոչարյանը». Դանիել Իոաննիսյան
16:36, 23.07.2021
4310 | 3

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 միլիարդ եվրո տալուց բողոքում են Իլհամ Ալիևը, Բաքվի քարոզչամեքենան և Ռոբերտ Քոչարյանը:
«Մեղրիի միջանցք» եզրույթը ակտիվ շրջանառում են Իլհամ Ալիևը, Ռոբերտ Քոչարյանը ու վերջինիս քարոզչաշրջանակները:
Պատերազմը սկսելու մեջ պաշտոնական Երևանին հրապարակավ մեղադրում են Իլհամ Ալիևը, Ռեջեփ Էրդոհանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը ու վերջիններիս քարոզչաշրջանակները:
Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչների մի մասը Ռուսաստանին հանձնելը ակտիվ ջատագովում են Կրեմլի քարոզիչները, Ռոբերտ Քոչարյանը, յուր թիմը և Արթուր Վանեցյանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր