ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.95, EUR 554.50, RUB 6.80, GBP 655.95
+13 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Ըմպելիքների 5 տեսակ, որոնք խանգարում են նիհարելուն
19:12, 24.07.2021
7723 | 0

Ամերիկացի սննդաբանները նշել են 5 տեսակի ըմպելիք, որոնք վատ են անդրադառնում կազմվածքի վրա և խանգարում են նիհարելուն։ Այս մասին հայտնում է «Eat This, Not That» պարբերականը։

Սննդաբան Էշլի Նեյդերը նշել է, որ հաճախ նիհարելիս ուշադրություն է դարձվում միայն ուտելուն, սակայն շաքարի պարունակությամբ, բարձր կալորիականությամբ ըմպելիքներից հրաժարվելը նույնպես շատ կարևոր է: Այսպիսով, միայն մեկ «անմեղ» ըմպելիքը կարող է 500 կալորիա ավելացնել։
Կազմվածքի համար վնասակար ըմպելիքների ցուցակում առաջինը հյութերն են։ Սննդաբան Կլարա Լոուսոնի խոսքով՝ դրանք շատ շաքար են պարունակում և զուրկ են օգտակար մանրաթելերից: Նա խորհուրդ է տալիս հյութի փոխարեն թարմ միրգ ուտել կամ ընտրել շաքարի նվազագույն պարունակությամբ ըմպելիքներ ու խմել կես բաժակից ոչ ավելի:
Ալկոհոլային կոկտեյլները նույնպես վնասակար են նիհարելիս։ Սննդաբան Լինդսի Դեսոթոն խորհուրդ է տալիս կոկտեյլների փոխարեն խմել ցածր ածխաջրային գարեջուր կամ փրփրուն գինի։ Անկախ ընտրված ալկոհոլային խմիչքից, մասնագետները խորհուրդ չեն տալիս օրական 1-2 բաժակից ավելի խմել։
Ցուցակում հայտնվել են նաև գազավորված ըմպելիքները, քանի որ դրանցում շատ շաքար է պարունակվում։ Լոուսոնը պնդում է, որ դիետիկ գազավորված ըմպելիքները նույնպես վնասակար են, և դրանք չի կարելի համարել «առողջ» ընտրություն: Դրանք ներառում են արհեստական քաղցրացնող նյութեր, որոնք ոչ միայն մեծացնում են ավելի բարձր կալորիականությամբ սննդամթերքի նկատմամբ ձգտումը, այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ կարող է խաթարվել արյան մեջ շաքարի կարգավորումը և աղիների բակտերիաների հավասարակշռությունը:
Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, չպետք է նաև սուրճի մեջ բարձր կալորիականությամբ սերուցք ավելացնեն: «Ավելի լավ է սուրճը վանիլային նուշի կամ վարսակի կաթով նոսրացնել»,- ասել է Նեյդերը:
Քաղցր սպորտային ըմպելիքները հայտնվել են ցուցակի 5-րդ և վերջին տեղում. Դրանք նույնպես հարուստ են շաքարով ու կալորիաներով: Դեսոթոն խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ հասարակ ջրին, կանաչ թեյին կամ սև սուրճին, եթե մարզումն օրվա սկզբին է: Այս ըմպելիքները նպաստում են ճարպի քայքայմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր