ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«ՊՆ-ն շարունակում է շարժվել արծրունհովհաննիսյանական ոճով». Սևակ Հակոբյան
12:42, 24.07.2021
5687 | 3

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ՝ հուլիսի 23-ին հաղորդագրություն տարածեց, թե՝ «Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
Այսօր քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանցից մեկի՝ Արման Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Ի՞նչ կարելի է հասկանալ այս հաղորդագրությունից։ Թերևս այն, որ ՊՆ-ն շարունակում է շարժվել արծրունհովհաննիսյանական ոճով․ ինչպե՞ս կարող է ստանալ թեթև հրազենային վիրավորում, բայց վիճակը լինի ծայրահեղ ծանր։ Ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը մշտապես «թեթևացնում» իրավիճակը, ինչո՞ւ է անլուրջ վերաբերվում ՀՀ զինծառայողի կյանքին։
Կարծում ենք, որ պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն ՊՆ այն պաշտոնյաները, որոնք կոծկում են իրականությունը, հանրության աչքին թոզ փչում և սահմանային ծայրահեղ լարված իրավիճակը ներկայացնում որպես թեթև խնդիր։
Չի կարող թշնամու անօդաչուն Երասխի երկնքով ման գա ժամը 23։00-ին, ամբողջ ինտերնետը ողողվի այս նորություններով, ՊՆ-ն քնի, առավոտյան նոր հաղորդագրություն տարածի, թե գիշերն այսպիսի բան է եղել։
Սա անլուրջ մոտեցում է։
Հանրությունն իրավունք ունի իմանալ ճշմարտությունը մեր սահմաններում կատարվողի մասին»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր