ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյա՛ն, սթափվի՛ր, աշխահարքաղաքական շատ դժվար իրավիճակում ենք». Ոսկան Սարգսյան
18:42, 25.07.2021 | mamul.am
6374 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյա՛ն, սթափվի՛ր, աշխահարքաղաքական շատ դժվար իրավիճակում ենք, Հայաստան երկիրը, ամերիկյան ջինսի նման, կարվածքի որակը ստուգելու համար, տարբեր կողմեր իրար են քաշում և արդեն ճղվում ենք։ Երկիր ենք կորցնում, հերիք է գյուղացու հարիֆ շուստրիությամբ մտնես գոմշակռվի մեջ և փորձես բոլորին դուր գալ, դա չի ստացվի, սուտ են ասում, թե քաղաքականությունը վատ մասնագիտություն է, նույնիսկ պոռնիկների մեջ նորմալ մարդիկ կան։ Եթե շարունակես ՊՆ-ն, ԱԳՆ-ն անգործության մատնել, ամեն տեսակ չկայացածներին նախարարներ նշանակել, հետո Հայաստան երկրի, նաև՝ քո համար վատ է վերջանալու։ Ես ուզում եմ, որ բոլորիս համար լավ լինի, նույն ճոճվող նավակում ենք»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր