ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սկեսուրն ու տեգրը ծեծի են ենթարկել հարսին․ գործը դատարանում է
21:42, 25.07.2021 | mamul.am
8643 | 0

Դատական տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կնոջը ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել տեգրին և սկեսուրին։

Մ․Թ․-ի սկեսուրը՝ Գ․Ա․-ն, մայիսի 6-ին իր տանը որդու՝ Հ․Հ․-ի հետ միասին ծեծել է իր մյուս որդու նախկին կնոջը՝ Մ․ Թ․-ին՝ երեխաների խնամքի հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ սկեսուրը հողաթափով երկու և ավելի անգամ տարբեր ուժգնությամբ հարվածներ է հասցրել Մ․Թ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառվելով ֆիզիկական ցավ և ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի արյունազեղման և քերծվածքի ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ։ Մեղադրանք է առաջադրվել նաև Հ․Հ․-ին։ Նշվում է, որ նա քաշել է Մ․Թ․-ի մազերից, այնուհետև աջ բռունցքով երկու և ավելի անգամ հարվածներ է հասցրել Մ․Թ․-ի նրա դեմքի շրջանին՝ պատճառվելով ֆիզիկական ցավ և քթի մեջքի փափուկ հյուսվածքների սալջարդի և կզակի շրջանի արյունազեղման ձևով թեթև վնասի հատկանիշներ զպարունակող վնասվածքներ։ Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր