Լոնդոնում մետրոյի 8 կայարան է փակվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: Այդ մասին, հաղորդել է The Independent-ը: Սկզբում ամենից շատ տուժել են քաղաքի հարավում գտնվող Քլափեմ և Քամբերուել շրջանները, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևելքում և հյուսիս-արևելքում հեղեղումների մասին: Լոնդոնի հրշեջ ծառայության տվյալներով՝ ճանապարհների և շենքերի նկուղների հեղեղումների վերաբերյալ ավելի քան 300 զանգ է ստացվել։ |