ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուսով վարակման 112 և մահվան 3 նոր դեպք
11:06, 26.07.2021 | mamul.am
3791 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168-ը՝ առողջացած, 4590-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 3 մահվան դեպք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր