Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ինչո՞վ է պակաս Լիլի Մորտոն Նիկոլի TikTok-եր փոխնախարարից Պարզվում է, Նիկոլ Անհողը Շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակել TikTok-եր Գայանե Գաբրիելյանին... Հայտնի հավելվածում տիկինը բացի «կապիկություն» անելուց իր ինքնակենսագրականում նշել է, որ համակարգչով տեքստեր է հավաքում, անձնակազմի հետ հարաբերություններ կառուցելու հմտություններ ունի, հեռախոսազանգերին պատասխանելու փորձ ունի և այլն... Ասեմ, որ շատ լավ ենք պրծել Նիկոլի այս փոխնախարարից, թե չէ, եթե հանկարծ մանրամասներ, թե էլ ինչ հմտություններ ունի, ապա... Հետաքրքիր է՝ Լիլի Մորտոն, օրինակ, ինչո՞վ է պակաս այս TikTok-երուհուց, որ Նիկոլ Անհողը նրան էլ ինչ-որ բարձր պաշտոնի չի նշանակում... Ես առաջարկում եմ Լիլի Մորտոյին նշանակել ԱԳՆ փոխնախարար կամ էլ ԱԱԾ-ում բաժնի պետ... Համոզված եմ՝ Լիլի Մորտոն իր «ամեն ինչով», այդ թվում նաև IQ-ով ավելի մեծ օգուտ կտա Հայաստանին, քան ազգադավ Նիկոլի կադրերից շատերը, որոնք հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում...»: |